Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մրցումային 2-րդ օրվա ամփոփում
СПОРТՈւկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտած 3 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:
Գերծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ երեկ հաղթանակների շարքը շարունակել են 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Մարգարյանը առավելության է հասել Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ:
Գուրգեն Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը 1/8 եզրափակչի մենամարտերը կանցկացնեն հունիսի 19-ին, իսկ Նարեկ Մանասյանը՝ հունիսի 20-ին
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր՝ հունիսի 18-ին ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:
1
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
2
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
3
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
4
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
5
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего



