Ողբերգական դեպք Եղվարդում, տղամարդն ընկել է կոմբայնի տակ եւ մահացել (ֆոտո)
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Եղվարդում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը կոմբայնի տակ է ընկել ու մահացել:
Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդը այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչը չանջատած՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ պահին կոմբայնը առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին: Դեպքից հետո կոմբայնի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:
NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին: Նշված դեպքով կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



