Բռնցքամարտի հավաքականի երկու անդամներ սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
СПОРТԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս կգա և 1/8 եզրափակիչ փուլ դուրս գալու համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ: Ցերեկային մրցահերթում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Գոգչեկի հետ, իսկ երեկոյան մրցահերթում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը կլինի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվան:
Նախօրեին 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մարգարյանը առավելության հասավ Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ: Գուրգեն Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը 1/8 եզրափակչի մենամարտերը կանցկացնեն հունիսի 19-ին, իսկ Նարեկ Մանասյանը՝ հունիսի 20-ին: