IFAB-ն առաջարկում է ֆուտբոլային հանդիպման խաղաժամանակը սահմանել «մաքուր» 60 րոպե
СПОРТՖուտբոլային խաղի կանոնների կարգավորմամբ զբաղվող Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտբոլային հանդիպումների դիտարժանության բարձրացմանն ուղղված Play Fair! ռազմավարությունը:
Ենթադրվում է հանդիպման խաղաժամանակը դարձնել 60 րոպե՝ դադարների ժամանակ վայրկյանաչափն անջատելով, բասկետբոլի եւ հոկեյի օրինակով:
IFAB-ն առաջարկում է նաեւ ազատ հարվածի փոխարեն 11 մետրանոց հարված նշանակել, երբ դարպասապահը տուգանային հրապարակում գնդակը ձեռքերով է վերցնում իր թիմի խաղացողից ոտքով փոխանցում ստանալիս:
Կազմակերպությունը նաեւ առաջարկում է հեռացնել այն խաղացողին, որը դիտավորյալ ձեռքով է գոլ խփում, իսկ եթե խաղացողը դարպասի գծից դիտավորյալ գնդակը ձեռքով է հեռացնում դատարկ դարպասից, գրանցել գոլ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



