Ինչպես ընտրել ճիշտ արևապաշտպան միջոց
ЛАЙФՀավասար ու գեղեցիկ արևայրուք ունենալու, ինչպես նաև կարմիր հետքերից ու արևային այրվածքներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադիր լինել և ճիշտ արևապաշտպան միջոց ընտրել: Արևապաշտպան միջոցի պաշտպանողականության մակարդակը պետք է համապատասխանի մաշկի գույնին: Եթե մաշկը թուխ է կամ արդեն իսկ կա արևայրուք, ապա կհամապատասխանի 6-րդ մակարդակի արևապաշտպան միջոցը, իսկ բաց մաշկ ունեցողները պետք է ընտրեն շատ ավելի բարձր պաշտպանողականություն ունեցող միջոցներ (50 երեխաների համար և 30՝ մեծահասակների): Արևապաշտպան միջոցները տարբեր են լինում: Դրանք կարող են լինել ինչպես քսուքների, այնպես էլ լոսյոնների կամ սփրեյների տեսքով, սակայն դրանք բոլորն էլ ունենում են նույն ազդեցությունը, ուստի ընտրությունը կախված է միայն մարդու նախասիրություններից:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



