8 քայլ սեփական յուրօրինակ ոճը գտնելու համար Tert.am Life
ФОТОՆորաձևությունը պահանջում է յուրօրինակություն ու ստեղծարարություն։ Ցանկացած կրկնօրինակում կարող է վերջ դնել դիզայների կարիերային։ Այս պատճառով էլ դիզայներները փորձում են նորություն գտնել, անել այն, ինչ դեռ ոչ ոք չի արել։
Interesnoznat-ը գրում է, որ թեև թրենդներն ու նորաձևության ժամանակակից միտումները շատ կարևոր են, սակայն այնուամենայնիվ, սեփական ոճն ունենալը պարտադիր է։ Հաճախ մարդիկ գնում են այն հագուստը, որը կա խանութներում ու համադրում են այն այնպես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ։ Այս դեպքում յուրօրինակ ոճի մասին անգամ խոսք գնալ չի կարող, քանի որ որոշ ժամանակ անց շատերը նույնանման տեսք են ձեռք բերում։
Իրականում նույն հագուստը կարելի է այնպես հագնել, որ այն միայն ձեր ոճին համապատասխանի և չկրկնվի։ Ահա 8 քայլ, որոնք կօգնեն գտնել սեփական ոճը․
Քայլ 1․ Կոտրեք կարծրատիպերը, ուշադրություն մի դարձրեք ուրիշների կարծիքին։ Մի լսեք ինչ-որ մեկին, ով ասում է, որ այդ երկարությունը կամ գույնը ձեզ համար չեն։ Հետևեք միայն սեփական նախապատվություններին։
Քայլ 2․ Փորձեք գրի առնել ձեր ուժեղ ու թույլ կողմերը, օրինակ՝ գեղեցիկ ոտքեր կամ կոպիտ կոնքեր։ Սա կօգնի սառը դատել ու հասկանալ, թե ինչպիսի հագուստ է համապատասխանում ձեր կազմվածքին։
Քայլ 3․ Սկսեք փնտրել ձեր ոճը։ Սա չի նշանակում, որ ամեն օր պետք է նույն կամ նույնանման հագուստ հագնեք։ Պարզապես գտեք ինչ-որ դետալ, որը կամբողջացնի ձեր կերպարն ու կստեղծի ձեր ոճը։
Քայլ 4․ Մի վախեցեք փոխվել ու փորձարկումներ անել։ Եթե ձեր տեսքն արդեն սովորական է դարձել ձեզ համար, ապա դուք փոփոխությունների կարիք ունեք։
Քայլ 5․ Հաճախ գնումներ արեք։ Փորձեք խնայել գումարն ու գնումների գնալ։ Դա կօգնի ձեզ ավելի ինքնավստահ դառնալ։
Քայլ 6․ Հոգ տարեք ձեր մասին։ Ժամանակ առ ժամանակ կանայք հատուկ խնամքի կարիք ունեն։ Գնացեք մերսման կամ մատնահարդարման սրահ։
Քայլ 7․ Ձեր կյանքը նոր գույներով լցրեք։ Աշխատանքն ու ընտանիքը շատ կարևոր են, սակայն պետք չէ մոռանալ նաև սեփական անձի մասին։ Ճանապարհորդեք, փնտրեք ինքներդ ձեզ։
Քայլ 8․ Առողջ ապրելակերպ վարեք։ Հոգ տարեք ձեր մարմնի ու առողջության մասին։ Ժամանակակից նորաձևությունը պահանջում է առողջ մարմին ունենալ։