Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները
СПОРТԱզատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Դավիթ Սաֆարյանը մոտ երկու ամիս է, ինչ վերսկսել է մարզումները: Նրան հարկավոր է լիովին վերականգնվել: Մինչ տարեվերջ պարզ կդառնա` Դավիթը կշարունակի մարզիկի կարիերան, թե ոչ»,-ասաց Բաղդադյանը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո Դավիթ Սաֆարյանն անցել էր հանգստի: Սաֆարյանը 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



