Այրվածքները տնային պայմաններում՝ առանց դեղորայքային միջամտության բուժելու պարզ միջոցներ
ЛАЙФPast.am-ն առաջարկում է այրվածքները տնային պայմաններում, առանց դեղորայքային միջամտության բուժելու մի քանի պարզ միջոցներ.
Դդում
Դդումից պատրաստված թարմ խյուսը անցկացնում է ցավը և հովացնում մաշկը։
Բազուկ:
Քերած բազուկը ևս հիանալի միջոց է այրվածքների դեմ։
Մեղր:
Այրվածքի վրա բնական մեղր քսեք, և ցավը կհանգստանա և բշտիկներ չեն առաջանա։
Ձվի սպիտակուց:
Հիանալի է օգնում նաև ձվի հարած սպիտակուցը։ Այրվածքի վրա դնելիս այն ուժեղ այրում է, բայց մի երկու րոպեից ցավը հանգստանում է։ Այն օգնում է խուսափել բշտիկներից ու վերքերից, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ դրվի այրվածքի վրա։
Հում կարտոֆիլ:
Կարտոֆիլն օգնում է հեռացնել ցավային ախտանիշները և արագացնում է թեթև այրվածքների ապաքինումը։ Կարտոֆիլը կեղևով քերել և ստացված խյուսը մեկ կամ երկու ժամվա ընթացքում դնել այրվածքի վրա, յուրաքանչյուր 15 րոպեն մեկ թարմացնելով։
Ալյուր:
Եթե ձեռքին պատահաբար եռման ջուր է լցվել ու չգիտեք ինչ անել, ապա խոհանոցում ալյուր փնտրեք։ Այն անմիջապես լցրեք այրվածքի վրա և ցավը կթեթևանա։ Իսկ բշտիկներից խուսափելու համար ալյուրը երկար թողեք այրվածքի վրա։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



