Ռաուլը՝ «Ռեալի» փոխտնօրեն
СПОРТՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կվերադառնա Արքայական ակումբ: 39-ամյա իսպանացին կզբաղեցնի «Ռեալի» գլխավոր տնօրենի տեղակալի եւ նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականի պաշտոնը, հաղորդում է AS-ը:
Ռաուլը կհամակարգի ակումբի ղեկավարության եւ գլխավոր թիմի գործակցությունը: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 3-ից: «Ռեալի» գլխավոր տնօրենը Խոսե Անխել Սանչեսն է:
Ռաուլը «Ռեալի» խորհրդանիշ աստղերից էր 1994-2010 թվականներին՝ դառնալով Իսպանիայի վեցակի չեմպիոն, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի կրկնակի հաղթող:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



