Ազատ գյուղում նորընտիր ավագանու անդամների կազմը հայտնի է
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունիսի 18-ին կայացել են ավագանու անդամի ընտրություններ, որոնց արդյունքում հայտնի է դարձել նորընտիր ավագանու կազմը՝ բաղկացած 5 անդամից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը, ընտրատեղամասում գրանցված 125 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 58 ընտրող: Ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ կամ լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի ավագանու անդամ են ընտրվել ՀՀԿ անդամներ Ալբերտ Առաքելյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արմեն Ջալալյանը, անկուսակցականներ Վահանուշ Մելիքյանը եւ Էդվարդ Նալբանդյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



