Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կարեն Շահինյան. «Ես սպասում եմ, որ որևէ մեկը գա և ասի, որ իրեն պատժենք, ոչ թե կոլեկտիվի անդամներին». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ մինչ օրս դեռևս չի պարզվել, թե ով կամ ովքեր են եղել հունիսի 8–ին Արամ Խաչատրյանի անվան 13–րդ միջազգային մրցույթի շրջանակներում ցուցադրվելիք «Գայանե» բալետը ներկայացման տապալման կազմակերպիչները: Այն նաև նվիրված էր խաչատրյանական «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75–ամյակին: Այսինքն, այդ օրվա ներկայացումն իր մեջ մի քանի խորհուրդ ու պատգամ ուներ, սակայն մի խումբ «վրիժառուների» թեթև ձեռքով դրանք փշրվեցին հենց հանդիսատեսի աչքի առջև: Ակցիայի կազմակերպիչները որոշել էին տապալել ներկայացումը, առանց մտածելու կամ գուցե բավականին մտածված, որ նման կերպ թիկունքից հարված են հասցնելու միանգամից մի քանի կողմից՝ սեփական հանդիսատեսին, երկրի հեղինակությանն ու ակադեմիական թատրոնի վարկանիշին:

Անկեղծ ասած, այս ամենից հետո դժվար է պատկերացնել, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի երաժիշտը, ով նաև մեր երկրի այցեքարտն է համարվում ողջ աշխարհում, կարող է իրեն թույլ տալ այնքան իջնել, որ արհամարհի նույնիսկ իրեն ծափերով սնող ու մեծարող հանդիսատեսին, բայց այս պահին արձանագրենք, որ փաստորեն երաժիշտ լինել դեռ չի նշանակում սեփական գործի ու հայրենիքի նվիրյալը լինել ու սիրել հանդիսատեսին:

Դժվար է պատկերացնել նաև, թե նման արվեստագետն ինչ խղճով է ամեն անգամ գլուխ խոնարհում նույն այն հանդիսատեսի առջև, ով հպարտանում ու պատվում է նրան իր ներկայությամբ: Բայց ինչպես ասում են՝ թող դատեն դատավորները, իսկ մենք ներկայացնենք այն իրավիճակը, որը հիմա տիրում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ երաժիշտներից ոչ ոք չի ցանկանում ասել, թե ով է եղել նման «պրավալի» կազմակերպիչը: Հղում կատարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքին, նա նաև նշեց, որ ինքը չի կարող չապացուցված փաստի պարագայում որևէ մեկի հանդեպ վարչական լծակ կիրառել:

«Այն, ինչ եղավ, անբարոյական քայլ էր և անարգանք հանդիսատեսի նկատմամբ, թեև նվագախմբի 68 երաժշտից 20–25–ը ներկա է եղել ներկայացմանը: Բայց դժվար է հասկանալ, թե ովքեր են եղել ներկաները: Այդ տեխնիկական խնդիրներն ենք փորձում լուծել, որը ժամանակի հարց է: Մենք փորձում ենք նախ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի անմեղ մարդու չպատժենք: Որ երաժիշտները կպատժվեն, դրանում երկու կարծիք լինել չի կարող, բայց մեր ցանկությունն է պարզել և պատժել կազմակերպիչներին, որը շատ կարևոր է ապագայի և թատրոնի մթնոլորտի առողջացման համար»,– ասաց Կ. Շահինյանը:

Հիշեցնենք, որ նույնանման քայլի թատրոնի կոլեկտիվը դիմել էր դեռևս նախորդ ղեկավարության օրոք: Այն ժամանակ, սակայն հստակ պահանջ է եղել: Այս անգամ, Կ. Շահինյանի խոսքով, նույնիսկ դժվար է հասկանալ, թե ինչն է եղել նման քայլի դիմելու պատճառը, քանի որ մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել որևէ կերպ այն հիմնավորել:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե վարչական ապարատի 10 աշխատակցի հաստիքը կրճատելն է եղել պատճառը, ապա ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալի, այն զուտ հոգեբանականից բացի, գեղարվեստական մասի վրա չպետք է որևէ ազդեցություն ունենար, քանի որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի:

«Սա է աբսուրդը, բայց նրանց չի հաջողվել իրականացնել տապալման սցենարի երկրորդ՝ «ամենաբովանդակալից» մասը, որի համաձայն ողջ ստեղծագործական կոլեկտիվը թատրոնից դուրս պետք է բողոքի ակցիա կազմակերպեր: Եվ ինձ շատ է հետաքրքրում, թե այդ ժամանակ նրանք ինչպես պետք է մեկնաբանեին իրենց այդ քայլը: Իսկ հիմա, երաժիշտներն իրենց բացատրագրերի վերջում գրում են, որ իրենք այդպես էլ չհասկացան, թե ինչու չմտան դահլիճ: Մենք այս ամենից հետևություն արդեն արել ենք և պետք է այնպիսի քայլեր իրականացնենք, որ այլևս նման բան չկրկնվի»,– ասաց Կ. Շահինյանը:

Նա նաև հավելեց, որ թատրոնում վախի մթնոլորտ սերմանելը բացառվում է, քանի որ իր կարծիքով մարդիկ պետք է իրենց աշխատանքից հաճույք ստանան, ոչ թե վախը սրտում աշխատեն: Ինչ վերաբերում է մաեստրո Կոստանտին Օրբելյանին, ապա ըստ Կ.Շահինյանի, նա շատ վիրավորված է բոլորից:

Հիշեցնենք, որ մաեստրոյի կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո նույնիսկ ամենաթունդ քննադատները ժպիտով ու հիացմունքով արձագանքեցին այդ լուրին: Այս ընթացքում արդեն իսկ գրանցվել են լուրջ հաջողություններ՝ լեցուն դահլիճն ու տոմսերի վաճառքի կտրուկ աճը հենց դրա ապացույցն է: Եվ մաեստրոն ուզում է ամեն ինչ անել, որպեսզի մեր ազգային օպերային թատրոնի միջազգային վարկանիշը բարձրանա, բայց ինչպես ասում են մեկ ձեռքով ծափ տալ հնարավոր չէ և ողջ կոլեկտիվը պետք է դա հասկանա և պահպանի էթիկայի բոլոր կանոնները:

«Ես կարծում եմ, որ ավելի ազնիվ կլիներ, որ կազմակերպիչը առանձին, առանց վկաների, առանց ձայնագրիչների գար և ասեր, թե ինչից դրդված է նման քայլի դիմել: Դա նաև ազնիվ քայլ կլիներ ոչ միայն ի՛ր, մե՛ր, այլև մի ողջ կոլետիվի անդամների հանդեպ: Դրանով նա ցույց կտար, որ գնահատում է նաև ընկերությունը, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Եվ մի գուցե մենք էլ օգնենք, որ լուծում գտնվի նրա խնդիրներին: Միայն հեռացնելով չի: Մենք հո վայրենի չենք, այն էլ մաեստրո Օրբելյանը, ով բարության գագաթնակետում է գտնվում: Նա ողջ աշխարհով շրջելով, իր կյանքի ընթացքում նման հարաբերություններ երբեք չի տեսել: Ես դրա համար բոլորի հետ մանրամասն զրուցում եմ, և սպասում եմ, որ որևէ մեկը գա և ասի, որ իրեն պատժենք, ոչ թե կոլեկտիվի անդամներին: Դա կլիներ խիզախ քայլ նրա կողմից: հակառակ դեպքում կպատժվեն ողջ նվագախմբի անդամները, որը կատաստրոֆա է ցանկացած կոլեկտիվի համար»,– ասաց Կ. Շահինյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»