Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մի՞թե հերթը հասավ քրիստոնեական ահաբեկչությանը

МЕЖДУНАРОДНОЕ
Երկուշաբթի օրը, Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքի հյուսիսում գտնվող Finsbury Park թաղամասում բեռնատարի վարորդը հարձակման զոհ է դարձրել մահմեդականներին, որոնք իրենց համար սրբազան համարվող ռամադան ամսվա արարողությանը մասնակցելուց հետո մզկիթից էին դուրս գալիս: Մզկիթի պատասխանատու Մուհամմեդ Քազբարը միանգամից հայտարարել է, թե «գործողությունն ահաբեկչական է եղել, որովհետև կանխամտածված և նպատակաուղղվված է եղել», ինչպես նաև հաստատել է ոստիկանության տվյալները, ըստ որոնց՝ զոհվել են 4 և վիրավորվել Լոնդոնի 10 մահմեդական քաղաքացիներ: Բրիտանիայի մահմեդական համայնքի ղեկավար Հարուն Խանն էլ հայտարարել է, թե միջադեպը բացառապես իսլամաֆոբիայի, ատելության, թշնամանքի և ռասիզմի լույսի տակ պիտի քննել, որովհետև վերջին շրջանում իրենց համայնքը բազմիցս է ենթարկվել նման դրսևորումների, իսկ գրասենյակն ու առանձին մարդիկ բազում սպառնալից հեռախոսազանգեր են ստացել: Խանն իշխանություններից պահանջել է հատկապես ռամադանի ընթացքում ուժեղացնել մզկիթի ու դրա տարածքի հսկողությունը, ինչին ի պատասխան՝ Լոնդոնի մահմեդական քաղաքապետ Սադիկ խանն է փորձել թուլացնել լարվածությունը: Վերջինս նախ՝ իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է զոհերի հարազատներին, ապա շեշտել, որ հարձակման են ենթարկվել Բրիտանիայի քաղաքացիներ, այնուհետ խոստացել է ամեն բան անել ճշմարտությունը վեր հանելու համար և հերթական անգամ հանդարտության կոչ է արել քաղաքացիներին:
 
Ինչ վերաբերում է ոստիկանությանը՝ այստեղ արդեն հասցրել են ձերբակալել 48–ամյա վարորդին, որն, ըստ որոշ տեղեկությունների, իսկապես էլ վերջին շրջանի ահաբեկչությունների արդյունքում զայրացած քառասունութամյա անգլիացի է: Ամենայն հավանականությամբ՝ նաև քրիստոնյա: Եվ դատելով այն որակումներից, որ տրվում են իշխանությունների կողմից (ոչ մի կողմից չի կարելի պառակտել բրիտանական հանրությունը, չի կարելի ատելություն ու ռասիզմ սերմանել հանրության ներսում և այլն), այս լուրերը, կարծես, կեղծ չեն:
 
Մի՞թե մենք դեմ հանդիման կանգնեցինք այժմ էլ քրիստոնեական ռադիկալությանը կամ ահաբեկչությանը՝ կարդացի գլխատառերից մեկում:
Սա իսկապես հետաքրքիր թեմա է, որովհետև դատելով մամուլի հրապարակումների ներքևում առկա հանրային մեկնաբանությունների՝ իմ անձնական դիտարկումից, եթե նույնիսկ ասվածը չափազանցություն համարենք, չենք կարող չնկատել, որ ողջ Եվրոպան, վերջին շրջանում վարած միգրացիոն քաղաքականության արդյունքում, կանգնել է փակուղու և, այսպես կոչված, բնիկների ու եկվորների միջև ցանկացած պահին հնարավոր դրամատիկ ընդհարման փաստի առաջ: Եվ խնդիրը միայն Լոնդոնը չէ, թեպետ վերջին շրջանի ահաբեկչություններից հետո այն առավել ցցուն օրինակ է մեզ պատկերանում: Նույն Գերմանիայում էլ չեն հասկանում, թե ինչո՞ւ պիտի կանցլեր Մերկելը քաղաքացիներից վերցրած հարկերով օթևան, սնունդ, աշխատանք, քաղաքացիություն շնորհի, օրինակ, ներգաղթյալ մահմեդականներին, և սրանք էլ ոչ թե յուրացնեն այն արժեքները, որ կրում է երկիրը, այլ մի բան էլ, երախտապարտ լինելու փոխարեն, սպանություններ, ահաբեկչություններ, բռնաբարություններ հեղինակեն, գետոներ ստեղծեն, չինտեգրվեն հանրությանը, սեփական կանոններն ու դրես–կոդերը հաստատեն դպրոցներում, աշխատատեղերում և այլուր:
 
Ստացվում է՝ ֆաշիզմը կարող է սնունդ առնել ոչ միայն սեփական տեսակից զատ այլ տեսակ չընդունելու, այլև մնացածին չափից դուրս շատ ընդունելու գործելակերպից՝ զգուշացնում են փորձագետները, այս հողի վրա կանխատեսելով նոր և ավելի ողբերգական միջադեպեր, որոնցից, տա Աստված, բոլորը խուսափեն:
 
 
Գոհար Սիմոնյան
Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”