Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երևանում մեկնարկել է Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 18-րդ համաժողովը

ПОЛИТИКА

Երևանում մեկնարկել է Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 18-րդ համաժողովը: Համաժողովը Հայաստանի մայրաքաղաքում մեկ հարկի տակ է հավաքել Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ 12 երկրներից 9-ի պետական արխիվային ծառայությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին: Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային արխիվիտնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Ուրախ եմ ողջունել համաժողովի մասնակից  Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի արխիվային ծառայությունների ներկայացուցիչներին: Պետք է ընդգծեմ, որ մեր հանդիպումները ոչ միայն ակտուալ հարցերի, արխիվային ծառայություններում նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ քննարկումների հարթակ են դառնում, այլ նաև գործընկերների հետ շփման և փորձի փոխանակման լավ հնարավորություն են ընձեռում: Ցավոք սրտի, Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ ոչ բոլոր երկրներն են մասնակցում մեր հանդիպումներին: Ես շատ կցանկանայի, որ մեր հանդիպումներին մասնակցեն Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ հնարավորինս շատ երկրների ներկայացուցիչներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ամատունի Վիրաբյանը:

Այնուհետև Հայաստանի ազգային արխիվի տնօրենը հայտարարեց, որ համաժողովին մասնակցում են Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ 12 երկրներից 8-ը, ուստի քվորում կա, և  կարող են սկսել աշխատանքները: Համաժողովի մասնակիցները հաստատեցին օրակարգը, որից հետո մասնակից երկրների ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին իրենց երկրների պետական արխիվային ծառայություններում 2016-2017 թթ. իրականացված աշխատանքները:

Հայաստանի ազգային արխիվում 2016-2017 թթ, իրականացված աշխատանքները ներկայացրեց ազգային  Հայաստանի ազգային արխիվիտնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը: Նա նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի ազգային արխիվում իրականացվել են ինչպես հերթական պլանային աշխատանքներ, այնպես էլ արխիվային ծառայության զարգացմանը միտված միջոցառումներ և ծրագրեր: Նրա խոսքով` այս պահին Հայաստանի արխիվային ծառայության զարգացման համար լավ պայմաններ կան, սակայն կան նաև գործոններ, որոնք բացասական ազդեցություն են թողնում, որոնց շարքը կարելի է դասել արխիվային ծառայության ցածր հասարակական և սոցիալական կարգավիճակը: «Այս պահին մեզ մոտ միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, որը թույլ չի տալիս ազգային արխիվի աշխատանքներում ներգրավել որակավորված բարձրակարգ մասնագետների»,- նշեց Սոնյա Միրզոյանը:

Չնայած արխիվային ծառայության գործունեության վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների առկայությանը` Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում արխիվային ծառայության շինությունների բարեկարգմանը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Սոնյա Միրզոյանն ընդգծեց, որ վերջին տարիներին շենքերի մեծ մասը կապիտալ վերանորոգվել է, համալրվել անվտանգության ժամանակակից համակարգերով: Նա հավելեց, որ շարունակվում են աշխատանքները նորագույն տեխնոլոգիաների ներդրման և էլեկտրոնային փաստաթղթավորում ապահովելու ուղղությամբ:

Սոնյա Միրզոյանը ներկաներին պատմեց նաև հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Ազգային ժողովի կողմից կատարված օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք միտված են եղել Հայաստանի ազգային արխիվի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացմանը:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետի ուղերձնընթերցեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը:

Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 18-րդ համաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի արխիվային ծառայությունների ներկայացուցիչները:

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха