Ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու. Յուրա Մովսիսյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
СПОРТAysor.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կայքին փոքրիկ մեկնաբանություն է տվել հավաքականի մասին։
«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, մենակ նրան եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ ու էդ ես կարամ անեմ իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում», կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրա Մովսիսյանը։
Շարունակելով հավաքականի թեման՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողն ասել է, որ ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունի խաղալ հավաքականում։
«Ես ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»,- հավելել է Յուրա Մովսիսյանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



