Դպրոցական անտառպետություն` Կողբում
ОБЩЕСТВОՄԱԿ–ի Զարգացման ծրագրի–Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս–արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբ վարչական տարածքում ստեղծվելու է «Մշկավանք» դպրոցական անտառպետություն: Առաջին անգամ Հայաստանում ստեղծվող դպրոցական անտառպետության կառավարումը հանձնվելու է հարակից համայնքի դպրոցների աշակերտներին, ովքեր ոչ միայն կզբաղվեն անտառի կառավարմամբ և պահպանմամբ, որն էկոկրթական բաղադրիչ է ներառում, այլև անտառի պտուղների և մրգերի վաճառքով, ինչից առաջացած հասույթով կլուծեն դպրոցների և սոցիալապես անապահով աշակերտների խնդիրները:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքի կառավարումը հիմնականում իրականացվելու է դպրոցների համապատասխան աշխատակիցների և դպրոցականների կողմից, նախապես չափագրված և սահմանազատված ընդհանուր 338 հա տարածքի համար պատրաստվել է դպրոցական անտառպետության կառավարման պլան համապատասխան տեղեկատվական և քարտեզագրական նյութերով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



