Հանարավոր է՝ «Կարիբյան ծովահենները» շարունակվի առանց Ջոնի Դեփի.
ЛАЙФ
«Կարիբյան ծովի ծովահենները -5» ֆիլմի պրոդյուսերները սոցհարցում են անցկացրել հանդիսատեսի շրջանում և համոզվել են, որ Ջեք Ճնճղուկի դերը, որը խաղացել է հանրահայտ Ջոննի Դեպը, հոգնեցրել է նրանց, բացի այդ՝ այնքան էլ հետաքրքիր չի ստացվել:
Սա էլ պատճառ է դարձել, որպեսզի պրոդյուսերները ոչ թե հրաժարվեն ֆիլմի շարունակությունը նկարահանելուց, այլ հաջորդ մասում «սպանեն» Ջեք Ճնճղուկին, նույն ինքը՝ Ջոննի Դեպին:
Ֆիլմաշարի պրոդյուսերները համոզված են, որ այս փոփոխությունը կմեծացնի հետաքրքրությունը «Կարիբյան ծովի ծովահենների» նկատմամբ, մանավանդ, որ սոցհարցման արդյունքներից պարզվել է նաև, որ հանդիսատեսին հետաքրքրել են ֆիլմի 5-րդ մասում հայտնված նոր կերպարներն ու նրանց հետագա ճակատագիրը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



