«Միլանը» շարունակում է բանակցել Դոնարումայի հետ
СПОРТԻտալական «Միլանը» դեռ չի կորցրել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային թիմում պահելու հույսերը,- տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ավելի վաղ երիտասարդ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Դոնարուման չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ:
Դարպասապահի և «ռոսոներիների» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Հիշեցնենք, որ Դոնարուման մերժել էր «Միլանի» կողմից առաջարկված տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիրը:
Հաղորդվում է, որ Իտալիայի երիտասարդական հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար պայքարում է Մադրիդի «Ռեալը»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



