Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են Սոչիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացու զոհվելու մասին. ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկությունը
МЕЖДУНАРОДНОЕՍոչիում հունիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 42-ամյա ՀՀ քաղաքացի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի բաժանմունքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ի սահմաններում:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը Հայաստանի 42-ամյա քաղաքացի է եղել:
Վթարի հետեւանքով զոհվել են «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, տուժել է «Մերսեդես»-ի ուղևորը: Ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները:
ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Սոչիում ՀՀ հյուպատոսը ճշտում է տեղեկատվությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



