Հայաստանում տեղադրվել է Tesla էլեկտրական մեքենաների 5 լիցքավորիչ
ОБЩЕСТВОԾաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Կովկաս պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գլխամասային գրասենյակի տարածքում Բադալյան եղբայրների կողմից տեղադրվել են Tesla մեքենաների լիցքավորիչներ:
Այս 5 կետերում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Լիցքավորման սարքն ամբողջությամբ, սկսած դիզայնից մինչև տեխնիկական ապահովումը, մշակվել և պատրաստվել է Հայաստանում` BetConstruct ընկերության մասնագետների կողմից:
Հայաստանում առանց վնասակար արտանետումների աշխատող էլեկտրական մեքենաների թիվն արդեն հասել է մոտ 1 տասնյակի, վերջին շրջանում դրանց թիվն աստիճանաբար շատանում է: Լիցքավորիչների առկայությունն էլ ավելի կհեշտացնի մեքենաների օգտագործումը Հայաստանում և կնպաստի դրանց քանակի աճին:
Բացի բնապահպանական էֆեկտից՝ նախաձեռնողները հուսով են, որ այն կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը, քանի որ բավականին ընդարձակ ցանցի միջոցով այսուհետ էլեկտրական մեքենաներով հնարավոր կլինի շրջել Հայաստանի գրեթե ողջ տարածքով:
Պահանջարկի աճին զուգընթաց կտեղադրվեն ևս 5 նոր լիցքավորիչներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



