ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը կազմակերպում է հնդկացորենի մթերումը
ЭКОНОМИКАԵլնելով գարնանացան հատիկաբույսերի արտադրության խթանման ու իրացման գործում հողօգտագործողներին աջակցելու անհրաժեշտությունից՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ընթացիկ տարվա հունիսի 23-ից կազմակերպում է հնդկացորենի մթերման գործընթացը:
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տեղեկատվության և հասրակայնության կապերի բաժնի փոխանցմամբ՝ մթերումն իրականացվելու է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի վարչական տարածքում գործող չորանոցային տնտեսությունում: Հնդկացորենի զտման և չորացման ծախսը, որը կազմում է 12 դրամ, կատարվելու է Հիմնադրամի հաշվին:
Հնդկացորենի գինը 1կգ-ի դիմաց 125 դրամ է, իսկ Հիմնադրամի հանդեպ ֆինանսական պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար պարտքի մարման դեպքում՝ 135 դրամ:
Մթերված ապրանքի դիմաց Հիմնադրամը վճարումներն իրականացնելու է 6-ամսյա ժամկետում:
Համաձայն եկամտահարկի մասին օրենքի պահանջների՝ հողօգտագործողները պարտավոր են ներկայացնել համապատասխան համայնքի ղեկավարից տրված տեղեկանք՝ սեփական արտադրության մասին: Հակառակ դեպքում նրանցից կգանձվի հարկ՝ 6 տոկոսի չափով: