Բասկետբոլ. Հայաստանի 3 տարիքային հավաքականներ սկսել են նախապատրաստական փուլը
СПОРТԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 և 20 տարեկանների, ինչպես նաև կանանց մինչև 18 տարեկանների հավաքականները սկսել են նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնություններին:
Հավաքականները հանգրվանել են Դավթաշենում գտնվող Օլիմպիական ավանում, որտեղ ստեղծված են մարզումային հիանալի պայմաններ,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը հուլիսի 3-ին մեկնելու է Մալթա, որտեղ կայանալու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Նույն օրը տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս, որտեղ ևս կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
Տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին կուղեւորվի Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



