Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մուշեղ Պետոյան. «Էն տղամարդը, ով կնոջ կաբինետը գաղտնալսում է, պիտի յուբկեն հագնի, ման գա»

ИНТЕРВЬЮ
Նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, խորհրդարանի վերջին ընտրություններում ՀՀԿ–ից առաջադրված և պարտված Մուշեղ Պետոյանը Past.am-ի հետ զրույցում պնդում է, որ «ոչ մի կոպեկ» պարտք չէ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ մամուլում գրվել է, թե Պետոյանը «Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել է», քանի որ դեռ ԲՀԿ–ական եղած ժամանակ 2 միլիոն դոլար է վերցրել Ծառուկյանից՝ Արթիկում ինչ–որ գործեր անելու համար:
 
Պետոյանը պատրաստվում է կրկին մասնակցել Արթիկի քաղաքապետի ընտրություններին, քանի որ համայնքների խոշորացման արդյունքում աշնանը կամ ձմռան սկզբին կրկին քաղաքապետի ընտրություններ են լինելու Արթիկում:
 
Նշենք, նաև որ խորհրդարանի ընտրություններից հետո Մուշեղ Պետոյանի մրցակից, Արթիկի ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանը ազատվել է Պետոյանի կողմնակիցներից՝ նրանց ազատելով աշխատանքից: Բացի դա, Պետոյանի կողմնակիցներից մեկի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը կամ պահելը: Past.am-ի հետ զրույցում Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը պնդել էր, որ ոչ ինքը, ոչ իր տեղակալը առնչություն չունեն մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի սենյակում հայտնաբերված գաղտնալսման սարքի՝ «ժուչոկի» հետ:
 
Ներկայացնում ենք Past.am-ի զրույցը Մուշեղ Պետոյանի հետ:
 
– Պարոն Պետոյան, փաստորեն արդեն վերադարձել եք Հայաստան, Ձեր ֆինանսական խնդիրները լուծվե՞լ են:
 
– Բայց ո՞ւր եմ եղել, որ վերադարձել եմ, մի շաբաթով գնացել եմ հանգստանալու, դա ի՞նչ նշանակություն ունի:
 
– Մամուլում տեղեկություն կա, որ Դուք Գագիկ Ծառուկյանին ունեցած 2 մլն դոլար պարտքի պատճառով եք հեռացել Հայաստանից:
 
– Երբևէ ֆինանսական խնդիր չի եղել պարոն Ծառուկյանի հետ, և էդ մարդու հետ մենք մարդկային նորմալ, ճիշտ հարաբերությունները պահպանել ենք: Չգիտեմ՝ ինձ ուզում են վարկաբեկել դրանով, թե ինչ են ուզում անել, երբեք չի եղել նման բան ու չի էլ լինելու:
 
– Պնդում եք, որ պարտք չե՞ք:
 
– Իհարկե՝ ոչ: Երբևէ պարտքով մի կոպեկ չեմ վերցրել պարոն Ծառուկյանից: Անկապ խոսակցություններ են հակառակորդ ուժերի կողմից: Երբևէ ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել: Երբևէ անգամ տհաճ խոսակցություն չի եղել իմ ու Ծառուկյանի մեջ:
 
– Հակառակորդ ուժեր ասելով ո՞ւմ նկատի ունեք:
 
– Մեր տեղի հակառակ ուժերի մասին է խոսքը, ովքեր ինձ հետ փորձում են ընտրությունների ընթացքում պայքարել:
 
– Խոսքը քաղաքապետ Մխիթար Վարագյանի՞ մասին է:
 
– Չեմ կարող կոնկրետ ասել՝ Վարագյանի մասին է, թե որ ուժերի մասին է: Նրանք, որոնք ընտրությունների ժամանակ փորձում են ինձ հետ մրցել, փորձում են վարկաբեկել: Ի՞նչ է նշանակում՝ Պետոյանը փախավ, Պետոյանը միշտ էլ իր թիմակիցների կողքին է: Պետոյանը ումի՞ց պիտի փախնի կամ ինչի՞ համար փախնի:
 
– Դուք մամուլում ասել եք, որ ուզում եք նորից քաղաքապետի պաշտոնի համար պայքարել, քանի որ համայնքների խոշորացման արդյունքում նոր ընտրություններ են լինելու: Կարծում եք այս անգամ Ձեզ կհաջողվի՞ հաղթել, քանի որ նախորդ անգամ չհաջողվեց:
 
– Նախորդ անգամ Արթիկի ժողովուրդը խաբվեց, չհաջողվեց: Աշխատատեղերի հույս ունեցան, որ պիտի ֆաբրիկաներ բացվեն, 700 աշխատատեղ, մարդիկ էին արդեն ցուցակագրվում, հետո տեսան, որ ոչ մի նման բան չկա, ի՞նչ ֆաբրիկա, ի՞նչ աշխատատեղ: Չգիտեմ, ով պիտի լինի, որ միանգամից 700 աշխատատեղ բացի: Կարելի է միանգամից հերոսի կոչում տալ: Ես անհիմն, ամպագոռգոռ խոստումներ երբևէ չեմ տվել որևէ քաղաքական պրոցեսի ընթացքում: Չի կարելի ժողովրդին խաբել:
 
– Վերջերս Արթիկում Ձեր կողմնակից մանկապարտեզի տնօրենն ազատվեց աշխատանքից: Դա Ձեզ պաշտպանելու արդյունքո՞ւմ էր:
 
– Դա փոքրոգություն եմ համարում: Չի կարելի էդ աստիճան վրեժխնդիր լինել՝ եթե դու ինձ չես ընտրել, պիտի պարտադիր չաշխատես: Երկու մանկապատեզի տնօրենի են ազատել և էլի շատ մարդկանց են ազատել անհիմն:
 
– Իսկ Ձեր կողմնակիցները դիմելո՞ւ են դատարան՝ աշխատանքային իրավունքները վերականգնելու համար:
 
– Կարծեմ դիմելու են, իհարկե կդիմեն, քանի որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից: Իհարկե, դա վրեժխնդրություն է:
 
 
– Իսկ մանկապարտեզի տնօրենի գաղտնալսումը ինչպե՞ս եք գնահատում:
 
– Կոնկրետ չեմ կարող մեղադրել՝ ով է դա արել, բայց ով էլ որ արել է, էն էլ կնոջ կաբինետում, ամենավատ բառերով կարելի է գնահատել: Կաբինետում, որտեղ կանայք են, ինչի՞ մասին էին ուզում լսել: Դա նորմալ հայ տղամարդուն վայել բա՞ն է: Պիտի յուբկեն հագնի, ման գա, ով որ էդպիսի բան է արել: Չեմ հասկանում՝ ԿԳԲ–շնի՞կ են, թե՞ հատուկ ծառայություններից:
 
 
Մարինե Խառատյան
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%