Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրոպային այժմ էլ Czexit է սպառնում

МЕЖДУНАРОДНОЕ
Օրեր առաջ Past.am-ը տեղեկացրել էր իր ընթերցողին այն մասին, որ Եվրահանձնաժողովն իրավական գործընթաց է սկսել ԵՄ երեք անդամների՝ Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի դեմ, որոնք, տարին սկսելուց ի վեր, փաստացի հրաժարվել են ներգաղթյալներ ընդունել Բրյուսելի կողմից հաստատված կանոնների ու քվոտաների համաձայն: Գրել էինք նաև, որ Բրյուսելն արդեն իսկ ծանուցումներ էր ուղարկել Վարշավա, Բուդապեշտ և Պրահա՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ Վիշեգրադյան խմբի երեք երկրներն էլ այժմ ստիպված են լինելու կանգնել ԵՄ ներքին կանոնադրությունը խախտելու հարցով հետաքննության, այնուհետ նաև՝ խստորեն պատժվելու և 10 մլն դոլար տուգանք վճարելու փաստի առջև:
 
Այսպիսով, ճիշտ ժամանակն է տեղեկացնել, որ հատկապես Պրահան ամբողջ այս ընթացքում այնքան ակտիվորեն է ընդդիմացել Բրյուսելին, որ եվրապաշտոնյաների շրջանում, Brexit–ին զուգահեռ, այլևս Czexit տերմինն է շրջանառվում: Ընդ որում՝ բավական հիմնավոր կերպով, որովհետև Չեխիայում մեծ հռչակ վայելող Վացլավ Կլաուսը, որ նախագահեց երկիրը 2000–2013 թթ. ընթացքում, այս անգամ էլ չվախեցավ ասպարեզ մտնել և արտահայտելով հանրային տրամադրությունները՝ հայտարարել, թե «վրա է հասել Եվրամիությունից դուրս գալու ժամանակը, ինչը Չեխիայի միակ ճիշտ ընտրությունը կլինի»:
 
Իհարկե, Բրյուսելում հույս ունեն, թե 75–ամյա փորձառու գործիչը, որ հայտնի է իր եվրոսկեպտիցիզմով, հանրային իրական տրամադրությունների արտահայտողը չէ, և կառավարությունն էլ կվարանի անցնել այն նույն փշոտ ճանապարհով, որով այժմ Լոնդոնն է ընթանում՝ արդեն իսկ մեկնարկած բանակցությունների ֆոնին: Սակայն, քիչ չեն նրանք, որոնք կարծում են, թե եվրոպական երեցներից մեկի շուրթերով ճշմարտությունն է խոսում ոչ միայն Չեխիայի, այլ ընդհանրապես եվրոպական ինտեգրացիայի ապագայի վերաբերյալ: «Եվրոպայի քաղաքական էլիտան ավելի շահագրգիռ է եվրոպական ազգային պետությունների քայքայմամբ, քան ահաբեկչության դեմ պայքարով: Այս զանգվածային միգրացիան կկործանի մեր աշխարհամասը, որի փոքր երկրներն այլևս որևէ նշանակալի դերակատարում չունեն Բրյուսելի համար: Պրոցեսն անհրաժեշտ է կանգնեցնել»,– հայտարարել է Կլաուսը, որը հայտնի է նաև ներկայի Եվրոպան՝ «հետդեմոկրատական», իսկ Գերմանիային, Ֆրանսիային ու Իտալիային՝ «անմիտ ծանրաքաշներ» որակելու՝ իր թևավոր մտքով:
 
Հարկ է նշել, որ Չեխիայի ներկայի նախագահ Միլոշ Զեմանն էլ հետ չի մնում նրանից, որը Բրյուսելի պահվածքը որակել է իբրև «գրոհ՝ ուղղված ազգային պետության սուվերենության հանդեպ»: «Տկարամտության արդյունք»,– սա էլ վարչապետ Բուգուսլավ Սոբոտկայի որակումն է, որը նաև հայտարարել է, թե Պրահան պատրաստ է իր շահերը պաշտպանել Եվրոպական դատարանում:
 
Չեխ լրագրողներն էլ հին չեխական մի անեկդոտ են շրջանառում. Չեխոսլովակիայում պայքար է ընթանում օկուպանտ ֆաշիստների դեմ, որին նաև կարմիրբանակայիններն են մասնակցում: Մի ծեր չեխ շատ հանգիստ հողն է փորում, իսկ այդ պահին, ճիշտ նրա կողքին, ֆաշիստների արձակած կրակոցից կարմիրբանակային է ընկնում: Չեխ ծերուկն անխռով շարունակում է հող փորել, բայց երբ քիչ անց մեկ այլ կարմիրբանակային է կրակոցից մեռնում, գլուխն է քորում ու քթի տակ ասում՝ Չէ՜, եղբայր, փոքրաթիվ չեխերս չենք կարող մեր կյանքն այսպես վտանգել:
 
Ասել կուզի՝ Չեխիան փոքր երկիր է, որտեղ առանց այդ էլ քիչ միգրանտներ չկան: Եվ հիմա, եթե կառավարությունը համաձայնի Բրյուսելի քվոտաներով մահմեդականներ ընդունել Աֆրիկայից, հանրությունն իրեն չափազանց վտանգված կզգա: Այստեղ սարսափում են Հունաստանի և Իտալիայի ճամբարներում ապրող 120000 միգրանտներին նայելով, և քանի որ Բրյուսելում էլ բանի տեղ չեն դրել կառավարության խնդրանքը՝ ապահովել ԵՄ արտաքին սահմանների անվտանգությունն ու մանրամասն ստուգել իրենց երկիր ուղարկվող միգրանտների կենսագրությունը, ցանկացած քաղաքական գործիչ, որը կենթարկվի Բրյուսելի ճնշմանը, ուղղակի քաղաքական ինքնասպանություն կգործի՝ համոզված են փորձագետները: Այնպես որ, սպասել է պետք Czexit–ի, եթե, իհարկե, այս ընթացքում ոչինչ չփոխվի:
 
Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”