Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք խոշտանգել են քաղաքացիներին
ОБЩЕСТВОՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.–ի և Ա. Վ.–ի հաղորդումների հիման վրա:
Այսպես, ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.–ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017 թ.–ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել որպես հանցագործության գործիք կիրառած դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել է իրեն և հարվածել դեմքին: Այնուհետև, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծի են ենթարկել Ս. Ա.–ին:
Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1–րդ հոդվածի 2–րդ մասի 4–րդ կետով:
Խոշտանգման փաստով մյուս դեպքը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Վ.–ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 10.06.2017 թ.–ին` դատարանում, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում, իր վերաբերյալ քննվող քրեական գործով քննիչը խոշտանգել է իրեն: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, քննիչը հարվածներ է հասցրել իրեն և մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել հանցագործությունը:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет



