Թուրքիայում քրդական կուսակցություն է ստեղծվում
ОБЩЕСТВОՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Գործիչները հավաքվել են Դիարբեքիրում և ավարտին են հասցրել կուսակցության կանոնադրության շուրջ աշխատանքները: Կուսակցությունը կոչվելու է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն: Ռամադանի ավարտից հետո ակնկալվում է, որ կուսակցության գրանցման հարցով դիմում կներկայացվի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն:
Նշվում է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը դառնալու է գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այլընտրանքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



