Ատամնացավից ազատվելու բնական միջոցներ
ЛАЙФԱտամի ցավը ցավի այն եզակի տեսակներից է, երբ մարդ կորցնում է ինքնատիրապետումը և ինքնաբերաբար դիմում դեղորայքայի օգնության:
Past.am-ը խորհուրդ է տալիս ատամի ցավի դեպքում անմիջապես չդիմել դեղորայքային միջամտության և հետևել այս խորհուրդներին.

1. Օգնում է վալոկորդինով թրջոցը: Այն պետք է դնել ցավացող ատամի վրա:
2. Բերանը ողողել սոդայի լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և կարելի է ավելացնել նաև մեկ կաթիլ յոդ):
3. Լավ է օգնում նաև սխտորի և սոխի թրջոցը:
4. Ականջի մերսում: Հարկավոր է մերսել այն ականջը, որ կողմում ցավում է ատամը: Եթե ցավում է աջ կողմի ատամը, ապա անհրաժեշտ է մեծ և միջին մատների օգնությամբ մերսել աջ ականջի բլթակը կամ ականջի վերևը: Մերսումը տևում է մոտ 5-10 րոպե:
5. Ձեռքերի մերսում: Հարկավոր է մերսել հիվանդ ատամի հակառակ կողմի ձեռքի մեծ մատի և ցուցամատի միջև, շրջանաձև շարժումներով: Եթե ցավում է աջ կողմի ատամը, ապա անհրաժեշտ է մերսել ձախ ձեռքը: Մերսել մոտ 5-10 րոպե:

6. Ցավը կարելի է մեղմել նաև ատամին դնելով սառնախցիկում սառեցված ճարպը, սակայն արդյունքը ժամանակավոր բնույթ է կրում:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



