Կանաչ թեյը պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ
ЛАЙФՎերջին շրջանում գիտնականները պարզեցին, որ կանաչ թեյն ունակ է պայքարելու բերանի վատ հոտի դեմ: Արդեն հաստատված է, որ կանաչ թեյը պայքարում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների զարգացման դեմ:

Մասնագետները պնդում են, որ կանաչ թեյը հաջողությամբ պայքարում է բերանի վատ հոտի դեմ: Այս ըմպելիքում պարունակվող հակաօքսիդանտ պոլիֆենոլները բերանում ոչնչացնում են որոշ բաղադրիչներ, որոնք կարող են վատ հոտի պատճառ հանդիսանալ:
Past.am-ի հաղորդմամբ՝ գիտնականները հայտնաբերել են, որ կանաչ թեյը արդյունավետ է նաև Պարկինսոնի և Ալցգեյմերի հիվանդությունների պրոֆիլակտիկայի դեպքում: Այս թեյը կազմված է նույն բաղադրիչներից, որոնցից բաղկացած է նաև ավանդական սև թեյը, սակայն տարբեր են նրանց արտադրման եղանակները: Թեյի պատրաստման տեխնոլոգիական շղթան կառուցված է այնպես, որպիսի ըմպելիքում իջեցվի կոֆեինի պարունակությունը:

Բժիշկները գտնում են, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցկացնել, սակայն արդեն ստացված արդյունքները շատ քաջալերող են:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



