Ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտով
ЭКОНОМИКАՀայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ խոսել է երկու ներդրումային ծրագրերի շուրջ, որոնցից մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը: «Մենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»,-ասաց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրին, Միլսն ասաց, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան: «Դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների առկայության դեպքում»,- ասաց նա: