Պորտուգալիան Ռոնալդուի միակ գնդակի շնորհիվ հաղթեց ռուսներին
СПОРТԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց ռուսներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում Ռուսաստանը հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Պորտուգալացիներին հաջողվեց մեկնարկային 8-րդ րոպեին բացել խաղի հաշիվը, որը հետագայում մնաց հանդիպման միակ խփված գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Կրիշտինաու Ռոնալդուն: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A ենթախմբի մյուս՝ Մեքսիկա-Նոր Զելանդիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



