Կրկե՞ս, թեհրաշալի հանդիպում. Պորոշենկոն հանդիպել է Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նման չէ մարդու, որին կարելի է կասկածել Ռուսաստանի հետ առանձնահատուկ կապերում՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ հունիսի 20–ին FoxNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Նա հիանալի ղեկավար է՝ մեծ խարիզմայով, քաղաքական մեծ կամքով:
Նա Ուկրաինայի լավ բարեկամն է, որն ինձ օգնում է խաղաղության հասնել իմ երկրում»,– նշել է Պորոշենկոն: Ուկրաինական մամուլը, սակայն, ստորացուցիչ է համարել ընդամենը քսան րոպե ձգված և արարողակարգային լուսանկարներով չհաստատված հանդիպման վերաբերյալ՝ նշելով, թե մեծ աղմուկով կրկեսի վերածած՝ գլխավոր հրուշակագործի ամերիկյան հանդիպումը ավարտվել է USAID–ի կողմից հակակոռուպցիոն 18 մլն դոլարի խոստմամբ, ինչը որևէ նպատակի չի ծառայի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



