Գետնախնձորն իր բուժիչ հատկություններով չի զիջում շատ մրգերի
ЛАЙФԳետնախնձորի օգտակարության մասին հայտնի է դեռ հին ժամանակներից: Գետնախնձորը հասանելի է հիմնականում աշնանը և գարնանը: Ինչպես հաղորդում է Past.am-ը, գետնախնձորը հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջացած կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ են, որոնք պարունակում են ֆրուկտոզա, ինուլին, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ցելյուլոզա, ճարպեր։
Գետնախնձորը զգալի քանակությամբ ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ, կրեմնիում, ցինկ, B1, PP, C վիտամիններ, քոլին, կա նաեւ կարոտին, օրգանական թթուներ է պարունակում:

Բժշկության մեջ օգտագործում են ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում: Այն օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ: Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի սինթեզմանը:
Գետնախնձորը օգտակար է նաև գեր մարդկանց, որոնց մոտ հաճախ զարգանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ, իսկ նման խնդիր ունեցողներին խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 2-3 գետնախնձորի պալար ուտել` սնունդ ընդունելուց 10 րոպե հետո:
Գետնախնձորը կարգավորում է աղիների միկրոֆլորան, ուստի այն խորհուրդ է տրվում դիզբակտերիոզով տառապող մարդկանց: Օգտակար է նաեւ նրանց, որոնք ունեն ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոց և գաստրիտ:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Безопасная авантюра без «парашюта». «Паст»



