Հունական ընկույզն՝ ընդդեմ ինֆարկտի և կաթվածի
ЛАЙФՀայտնի բժիշկներն ու դիետոլոգները եկել են այն եզրահանգման, որ հունական ընկույզը, շնորհիվ իր մեջ պարունակող հակաօքսիդանտների, դարձել է ամենաօգտակարը սրտի ու արյան անոթների առողջության համար։ Պարզվում է` ոչ մի այլ ընկույզ չի պարունակում այդքան շատ օգտակար նյութեր, որքան հունական ընկույզը, տեղեկացնում է Past.am-ը:

Գիտնականները փորձարկում են կատարել, որին մասնակցել են ավել ճարպեր ունեցող և գիրությամբ տառապող 15 մարդ: Գիտնականներն այս կամավորներին բաժանել են երկու խմբի. նրանցից առաջին խմբին տվել են ճարպոտ սնունդ և հունական ընկույզով պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խմբին միայն ճարպոտ սնունդ:
Գիտնականները մինչ սննդի ընդունումը և դրանից հետո չափել են մասնակիցների արյան մեջ ճարպերի և ինսուլինի մակարդակը, իսկ ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստուգել են, թե ինչպես է արյունն անցնում զարկերակներով:

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ սննդակարգում հաճախակի հունական ընկույզ ներառելու դեպքում զարկերակների խցանման գործընթացը կանգ է առնում և կանխվում է գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



