Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս
ОБЩЕСТВОԱդրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը՝ փոխանցելով լրագրողի փաստաբան Ջավիդ Ռզազադեի խոսքը: Փաստաբանի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրող Մահմուդովին հայտնել են, որ Ադրբեջանի ոստիկանությունն իր նկատմամբ հետախուզություն է հայտարարել:
«Ոստիկանները եկան սահմանային անցակետ և Մահմուդովին տեղափոխեցին Ղազախի ոստիկանական բաժանմունք: Ես արդեն մի քանի ժամ է սպասում եմ բաժանմունքի առջև, սակայն ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս անգամ կառույցի դռանը մոտենալ»,- նշել է լրագրողի փաստաբանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



