Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա. ՈՒՂԻՂ
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլի նախագահությամբ հունիսի 22-ին Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելգիայի թագավորական ակադեմիա են ժամանում մասնակից առաջնորդները. ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է գագաթնաժողովի անցկացման վայր:
Գագաթնաժողովին ներկա են լինելու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին: Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
ԵԺԿ գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրներից մասնակցում են նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի ղեկավարները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



