Նռան հյութը նպաստում է աշխատունակության բարձրացմանը
ЛАЙФՀետազոտությունները պարզել են, որ նռան հյութի կանոնավոր սպառումն օրգանիզմը պաշտպանում է սթրեսներից ու բարձրացնում է աշխատանքային կատարողականությունը։
Գիտնականների անցկացրած հետազոտության ժամանակ կամավորներն ամեն օր պետք է խմեին կես լիտր նռան հյութ՝ 2 շաբաթ շարունակ։ Հետազոտության սկզբում և վերջում մասնագետները չափել են մասնակիցների զարկերակը, ինչպես նաև խնդրել են լրացնել հարցաթերթիկ՝ պարզելու մասնակիցների էմոցիոնալ տրամադրությունն ու աշխատանքից տպավորությունները։
Ինչպես ցույց են տվել արդյունքները, 2 շաբաթ անց գրեթե բոլոր մասնակիցների մոտ եղել է ոգեշնչում աշխատանքի նկատմամբ, հուզական վիճակի բարելավում ու զարկերակի դանդաղում։
Ամեն օր նռան հյութ խմելու դեպքում նաև նվազում է որովայնի հատվածում ճարպերի կուտակման հավանականությունը, արյան ճնշումը, ինչն էլ կանխում է սրտանոթային հիվանդությունների ու երիկամների անբավարարվածության առաջացումը։
Հետազոտողները վստահ են նաև, որ նռան հյութը կարող է պայքարել քաղցկեղի, ծերացման դեմ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



