Աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել
ОБЩЕСТВОArmLur.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ հունիսի 20-ին 18:20-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18:20-ը լույս աշխարհ է եկել 6 տղա և 6 աղջիկ: Նման դեպք Վանաձորի ծննդատանը վերջին 10 տարվա ընթացքում չէր գրանցվել: Ծննդատան տնօրեն Արամ Ավալյանի խոսքով՝ 12 երեխաներից 3-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով, մյուսները՝ բնական ճանապարհով:
Ծննդաբերություններից հետո մայրերից ոչ մեկի մոտ խնդիրներ չեն գրանցվել. կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը գտնվում են հետվիրահատական բաժանմունքում. նրանց և փոքրիկների վիճակը լավ է: Առաջինը լույս աշխարհ է եկել փոքրիկ Սոֆին: Նա ընտանիքի առաջնեկն է: 12 փոքրիկները մեկը մյուսից միջին հաշվով մեծ են 40 րոպեով: Բժիշկների խոսքով, եղել է նաև, որ փոքրիկները լույս աշխարհ են եկել 5-10 րոպե տարբերությամբ: Արտակարգ աշխատանքային օրն ամփոփել է փոքրիկ Լիաննան: Նա տան երկրորդ երեխան է:
.jpg)
.jpg)
.jpg)
Շարունակությունն՝ այստեղ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



