Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
СПОРТ
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 426 կգ արդյունք։
Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրեց 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չբավականացրեց 246 կգ-ը գլխավերևում պահելու համար։
Այսպիսով, Տոկիոյում ավարտվեց աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայ ծանրորդները նվաճեցին մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ։
Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (70 կգ) և Սամվել Գասպարյանը (105 կգ)։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



