Բնավորության 5 գիծ, որ կարճացնում են մարդու կյանքը
ЛАЙФInchUzem.am-ը գրում է.
Մեր բնավորությունը մեծ ազդեցություն ունի մեր առողջության և հետևաբար նաև մեր կյանքի տևողության վրա:
Հոգեբանները զգուշացնում են, որ գոյություն ունի առնվազն 5 բնավորության գիծ, որ կարճացնում են մարդու կյանքի տևողությունը:
1. Ցինիզմ. Ցինիկ մարդիկ այլ մարդկանց վերաբերվում են անվստահությամբ և կասկածանքով: Որպես հետևանք նրանք հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով:
2. Շփոթվածություն, նպատակասլացության բացակայություն: Մարդիկ, ովքեր կյանքում նպատակ չեն ունենում ապրում են 5 տարի ավելի քիչ:
3. Անհանգստություն. դեպրեսսիայի հակում: Մեծ անհանգստություն ունեցող մարդիկ հաճախ են տառապում սրտանոթային հիվանդություններով և նևրալգիայով:
4. Նեղացկոտություն. Նեղացկոտությունը կարող է վնասել լյարդն ու լեղապարկը և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:
5. Հուսահատություն և տխրություն. Այյն մարդկանց մոտ, ովքեր ճնշված են լինում առաջանում են երակների տրոմբ:



