Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի Կարեն Կարապետյանի մոտ
ОБЩЕСТВОԿառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենքի քարաթափման դեպքին և հետաքրքրվեց իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում:
«Տեղի է ունեցել քարաթափում, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Լոքյանը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը, նախարարի խոսքով, ճիշտ չէ:
Կարեն Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո հավաքվել իր մոտ ՝ խնդրին լուծում տալու համար:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



