«Մեր բանակում խաղալիքներ չունենք». ՀՀ և Արցախի ՊՆ–ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21–ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք:
«Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»,– հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հորդորել է չխաբվել ադրբեջանական հորինվածքներին: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,– նշել է նա:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



