Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը ՀՀ ՄԻՊ–ի ուշադրության կենտրոնում են
ОБЩЕСТВОԼրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը:
«Բոլոր նման գործերին Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է: Բազմիցս Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունները: Մեր լիազորությունների շրջանակում մենք նման դեպքերի ժամանակ տվյալներ ենք հավաքագրում, ուղարկում համապատասխան մարմիններին և հետևողական լինում ընթացքին:
Հուլիսյան դեպքերի ժամանակ (2016թ. հուլիսի 17–ին մի խումբ զինված անձինք գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որին հաջորդող օրերին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բռնություններ կիրառվեցին նաև լրագրողների նկատմամբ–խմբ.) Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գնահատական է տվել, լրագրողների նկատմամբ սպառնալիքներին նրանց լրատվական նյութերը ոչնչացնելուն»,– ասաց Հրաչյա Պապյանը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



