Արայիկ Խանդոյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՊարեկապահակային ծառայության գրավման գործով մեղադրվող Արայիկ Խանդոյանը հունիսի 21-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բերվելուց առաջ խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նրա մոտից հայտնաբերվել է գումար, որը ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի խախտում է: Արգելված իրը առգրավվել է:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 21-ին տեղի ունեցած երկրորդ դատական նիստի ժամանակ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառել է սանկցիա` 6 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



