Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերգո Կարապետյանը կոոպերատիվների ստեղծումը համարում է Հայաստանի գյուղատնտեսության ապագան

ЭКОНОМИКА

 Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո ԿարապետյանÕ ¨, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին,  Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Ջոն  Բարքերը, այլ պաշտոնյաներ:

Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող Կայուն գյուղատնտեսական զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև դոնորների համակարգման մեխանիզմները:

Եռամյա այս ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: 

Ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ:

«Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը»,-նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և վերջին տարիների ձեռքբերումները` հույս հայտնելով, որ այն հետագայում էլ ավելի կամրապնդվի:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է, որ հիացած է հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակով և համային հատկանիշներով: Նա հավելել է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի` կարևորելով  բոլոր ջանքների կենտրոնացումը շուկաների հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ:

ENPARD ծրագրին լրացուցիչ տեխնիկական աջակիցների` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են կոոպերատիվների զարգացման, բնածին աղետների դեմ պայքարի, խորհրդատվության որակի բարելավման և մի շարք այլ խնդիրների շուրջ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ծրագրի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչին, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Մասնավորապես, նշվել է, որ բաղադրիչի շրջանակում ստացվել է  թվով 190 հայտադիմում, որոնք ներկայումս ուսումնասիրման փուլում են: Ծրագրի կողմից առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգÕ �ա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին:

Համաժողովին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվել է նաև միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման ծրագրի նախագիծը, որի նպատակն է առավել թիրախային, թափանցիկ, արդյունավետ և հանրամատչելի դարձնել համատեղ իրականացվող ծրագրերը:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян