7 անչափ կարևոր հմտություն, որոնց պետք է տիրապետել
ФОТОԱսում են՝ կյանքում լավագույն բաներն անվճար են, սակայն դրանց համար էլ պետք է վճարել. առանց ժամանակի, աշխատանքի ու հաստատակամության հնարավոր չի լինի հասնել դրանց։ Դրանց հասնելու համար կարևոր է սովորել կյանքի որոշ հմտություններ։
Կարգավորել քունը
Կարգավորե՛ք պառկելու ու արթնանալու ժամերը, քնի հստակ չափը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ քունն այդ կերպ կարգավորելն օգնում է ավելի հեշտ քնել ու արթնանալ։
Կարեկցանք
Կարեկցանքը՝ ունակությունը զգալու՝ ինչ են զգում մյուս մարդիկ, մարդու ամենակարևոր արժանիքներից է ու օգնում է նաև բիզնես ոլորտում։ Դրա շնորհիվ կարելի է լավ առևտուր անել ու հիանալի ծառայություններ մատուցել մարդկանց։
Ժամանակի կառավարում
Ժամանակի արդյունավետ կառավարումн ամենաարժեքավոր հմտություններից է, որ բարձր է գնահատվում գործատուների կողմից։ Կարևոր է գտնել համակարգ, որ աշխատում է Ձեզ համար, ու շարժվել այդ համակարգով։
Օգնություն խնդրել
Հասկանալը, թե երբ օգնության կարիք ունեք ու հետո այն խնդրելը զարմանալիորեն դժվար է սովորել ու անել, որովհետև ոչ մեկը չի ուզում թույլ կամ անհմուտ մարդու տպավորություն թողնել։ Բայց Հարվարդի բիզնես դպրոցի վերջերս անցկացրած մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օգնություն խնդրելով Դուք ավելի ընդունակ եք երևում։ Փորձի հեղինակներն ասում են, որ մարդկանցից խորհուրդ հարցնելով Դուք հաստատում եք Ձեր խելացիությունն ու հմտությունները։
Հետևողականություն
Կարևոր նապագծերի վրա աշխատելիս հետևողականությունը հաջողության հասնելու հզոր գործիք է։ Մարդիկ հաճախ դադարում են քրտնաջան աշխատել, երբ հասնում են բարձունքի, սակայն պետք է հասկանալ, որ բարձունքում մնալու համար էլ անհրաժեշտ է աշխատել, և աշխատել ավելի քրտնաջան։
Դրական ինքնագնահատական
Վերջին հաշվով կարևոր չէ՝ ինչ են մյուսները մտածում Ձեր մասին, բայց այն, ինչ Դուք եք մտածում ինքներդ ձեր մասին, իսկապես կարևոր է։ Ինքնավստահությունն ու սեփական ուժերին հավատալը ժամանակ ու ջանքեր են պահանջում։
Իմանալ՝ երբ է պետք լռել
Երբեմն իսկապես պետք է լռել։ Երբ մենք զայրացած, վշտացած, վրդովված կամ տխուր ենք, մենք առանց մտածելու ասում ենք ամեն բան, ինչ գալիս է մտքներիս, իսկ ավելի ուշ, երբ էմոցիաներն արդեն անցել են, զղջում ենք դրա համար։ Ամենակարևոր և, միաժամանակ, ամենադժվար հմտություններից է վրդովված ժամանակ բերանը փակ պահելը։