Ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան
ЭКОНОМИКАՀՀ կառավարության խոստացած ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ իրավասու չէ անուններ հրապարակել, քանի որ դա առևտրային գաղտնիք է: «Ներկայումս Հայաստանի ներդրումների ակումբի ուսումնասիրությունները մոտենում են ավարտին: Մոտ ժամանակներս ակումբը կհրապարարակի, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:
Նախարարի խոսքով, դեռևս կես տարի ժամանակ կա ներդրումների ծավալն ապահովելու համար, ինչը, ըստ նրա, քիչ չէ: ՀՀ կառավարությունը 2017 թվականի համար նախատեսում է 830-840 մլն ներդրումային ծրագրերի կատարում, ինչը պետք է իրականացվի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբի գործունեության արդյունքում: