Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը
ОБЩЕСТВОԼոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել Է սառնախցիկում:
Ոստիկանությունը քննարկում Է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել Է հունիսի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել Է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված Է ճանաչվել 79 մարդ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



