ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է
ОБЩЕСТВОԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, ով փորձել է «Թինքեր» ավիաբազա մուտք գործել մարիխուանայով բեռնված մեքենայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով KFOR հեռուստակայանը, հատուկ հետաքննության բաժինը հաղորդում է ստացել, որ հունիսի 15-ին ավիաբազայի տարածք բեռնատար է ցանկացել մուտք գործել: Մեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանայի տուփեր: Քննիչների կարծիքով մարիխուանան նախատեսված էր հասցնել Նյու Ջերսի:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



