Ջոն Լենոնի այրին խոստովանել է, որ իր ամուսինը բիսեքսուալ է եղել
ЛАЙФՅոկո Օնոն՝ Ջոն Լենոնի այրին, խոստովանել է The Daily Beast-ին տված հարցազրույցում, որ երաժիշտը ցանկություն է ունեցել սեքսուալ հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն չի համարձակվում այդ քայլին գնալ իր կաշկանդվածության պատճառով, գրում է Past.am-ը:

Օնոն խոստովանել է, որ ինքն ու Լենոնը այդ մասին լրջորեն խոսել են ու եկել եզրակացության, որ «բիսեքսուալ ենք»:
«Սակայն մենք թաքցնում էինք մեր էության կողմը, քանի որ հասարակությունը այդ բաներին չի տալիս հավանություն »,- ասել է նա:
Նա մեկնաբանել է նաև լուրերը, թե իր ամուսինը սեռական հարաբերություն է ունեցել The Beatles-ի միասեռական մենեջեր Բրայան Էփշթեյնի հետ:
Օնոյի խոսքով՝ ինքը չի կարծում, թե «նրանց միջև սեքս եղել է»:

Վերջինս նաև խոստովանել է, որ մահից առաջ ինքը այդ թեմայով խոսել է Լենոնի հետ, ու նա իրեն ասել է, որ սեռական հարաբերություններ չի ունեցել տղամարդկանց հետ միայն այն բանի պատճառով, որ երբեք չի հանդիպել իր կարծիքով գեղեցիկ տղամարդու:



