Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը
СПОРТԲուլղարական «Բոտև»-ի և Լիմասոլի ԱԷԼ-ի միջև ընկերական հանդիպումն ընդհատվել է դաշտ մտած կովի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստներից և անձնակազմից ոչ ոք չի մոտեցել դաշտ ներխուժած կենդանուն: Նրանք սպասել են մինչև կովը կհեռանա խաղադաշտից:
Սակայն կովի հեռանալուց հետո ֆուտբոլիստները կրկին խաղը շարունակելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դրանից անմիջապես հետո շուն է մտել խաղադաշտ: Շան հեռանալուց հետո միայն մրցավարը թույլ է տվել շարունակել հանդիպումը: ԱԷԼ-ը 1:3 հաշվով առավելության է հասել «Բոտև»-ի նկատմամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



