Հալե. Կիսաեզրափակիչում՝ Խաչանով - Ֆեդերեր
СПОРТԹենիսի ATP շարքի Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերից մեկը կազմել են աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն ու Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը:
Խոտածածկով կորտերում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը 7:6 (10:8), 4:6, 6:3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին: Մրցախաղը տեւել է 2 ժամ 16 րոպեն: Խաչանովը 19 էյս է կատարել:
Համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 5-րդ տեղը զբաղեցնող Ֆեդերերը 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել այս մրցաշարի անցած տարվա հաղթող, գերմանացի Ֆլորիան Մայերին: Շվեյցարացի թենիսիստից հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 8 րոպե:
Խաչանով - Ֆեդերեր հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



